Без рубрики·տեխնոլոգիա

Մշակիչ (պրոցեսոր)

Մշակիչ (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Համակարգչային արդյունաբերության մեջ այս տերմինն օգտագործվում է սկսած 1960-ական թվականներից։ Մշակիչի ձևը, ճարտարապետությունն ու իրականացումը փոփոխվել են սկսած առաջին տարբերակներից, բայց նրա հիմնական գործողությունը մեծ մասամբ մնացել է նույնը։

Ժամանակակից մշակիչները բավականաչափ փոքր են, ուղղանկյուն (հաճախ քառակուսի) և ունեն բազմակի մետաղական միացություններ։ Մշակիչները , որոնք կատարում են այս տիպի սարքավորումներին բնորոշ բոլոր գործողությունները և իրականացված են միկրոսխեմայի տեսքով կոչվում են միկրոպրոցեսորներ։

Պրոցեսորը համակարգչի հիմնական միկրոսխեման է, որը կատարում է մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների մեծ մասը, ապահովում է կապը համակարգչի տարբեր սարքավորումների միջև։ Այն նույնպես կազմված է վանդակներից, ինչպես հիշողությունը, միայն սրանցում կարող են նաև փոփոխվել տվյալները։ Վանդակները կոչվում են ռեգիստրներ։ Որոշ ռեգիստրների տվյալներ դիտվում են որպես հրամաններ։ Ղեկավարելով տվյալների մուտքը դեպի այս կամ այն ռեգիստր, ղեկավարվում է տվյալների մշակումը։ Համակարգչի այլ սարքերի հետ (առաջին հերթին օպերատիվ հիշողություն) պրոցեսորը կապված է մի քանի խումբ շինաներով։ Հիմնականներից են — տվյալների շինա, որոնցով կատարվում է օպերատիվ հիշողությունից պրոցեսորի ռեգիստր և հակառակը տվյալների կրկնօրինակում։ Intel Pentium-ում տվյալների շինան 64 կարգանի է, այսինքն կապված է 64 գծից, մշակման համար միանգամից մտնում 8 բայթ, — հասցեների շինա, որը 32 կարգանի է։ Գծում լարում կա, նշանակում է ունենք 1 թվանշանը, լարում չկա՝ ունենք 0 թվանշանը։ 32 հատ 0 և 1-երի խումբը տալիս է կոնկրետ մեկ վանդակի հասցե, որին էլ միանում է պրոցեսորը տվյալ վերցնելու համար, — հրամանների շինա, որը կարող է լինել 32, 64, 128 կարգանոց։ Հրամանների խումբը, որ կարող է կատարել պրոցեսորը, կոչվում է պրոցեսորի հրամանների համակարգ։ Եթե երկու պրոցեսոր ունեն հրամանների նույն համակարգը, ապա նրանք կոչվում են համատեղելի։ Սահմանափակ համատեղելիություն ունեցող պրեցեսորների խումբը կազմում է պրոցեսորների ընտանիք, համատեղելիություն վերևից ներքև։ Օրինակ Intel 286, 386, 486 և այլն։ Նորերը հասկանում են հներին։ Պրոցեսորի հիմնական բնութագրիչ պարամետրերն են. կարգայնությունը — քանի բիթ տվյալ կարող է ընդունել և մշակել ռեգիստրում միաժամանակ (32, 64, 128)։ Պրոցեսորի աշխատանքը կատարվում է նույն տակտային սկզբունքով, ինչպես ժամացույցներում։ Յուրաքանչյուր հրամանի կատարում որոշակի քանակությամբ տակտեր է զբաղեցնում։ Համակարգչի մեջ տակտային ազդանշան ծնվում է հատուկ միկրոսխեմայի միջոցով, որը չիփսեթի կազմում է։ Ինչքան մեծ է պրոցեսոր մտնող տակտերի հաճախությունը, այնքան մեծ է նրա արտադրողականությունը։ Սա բնութագրում է աշխատանքի տակտային հաճախությունը։

Без рубрики·տեխնոլոգիա

Համակարգիչ

 

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։

Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941 թ. զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին։

Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «տեղեկատվական դարի» նշանը և սովորաբար մարդիկ «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

Համակարգչի կառուցվածք

Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  1. ներածման սարքեր
  2. արտածման սարքեր,
  3. մշակող սարքեր
  4. հիշող սարքեր։